s. adv.

soul, spirit, ghost;
the Holy Ghost, Paraclete;
spirit, angel;
soul, person, individual;
soul, breath;
soul, spirit, life, heart;
wind, breath;
sprite, fiend, goblin;
soul, essence, motive, principle, spirit;
meaning, character, spirit;
desire, genius, turn of the mind, disposition, inclination;
երկնային, աստւածային, վեհ, անմահ —, celestial or blessed, divine, sublime, immortal soul;
դիւցազնական, առաքինի, գեղեցիկ, ազնուական, դիւրազգած —, heroic, virtuous, high or elevated, noble or great, tender or sensible mind, soul or spirit;
նուաստ, անարգ, յուզեալ, մոլորեալ —, mean or grovelling, low, vile or ungenerous, troubled, erring spirit or mind;
— բանական, զգայական եւ տնկական, rational, animal and vegetable life or existence;
— իմաստութեան, intellect, spirit of knowledge;
— բանաստեղծական, poetic fire, genius or enthusiasm;
—ք հրեղինաց, heavenly spirits, spirits of light;
—ք խաւարի, spirits of darkness, devils;
հրաժարեալ —ք, the dead, the defunct, the deceased;
դատապարտեալ —ք, the damned;
խաղաղութիւն հոգւոյ, tranquillity or peace of mind, hearts ease;
վեհանձնութիւն հոգւոյ, magnanimity, generosity;
կարողութիւնք հոգւոյ, the faculties of the soul;
հոգւով, in spirit;
spiritually;
feelingly, warmly;
—ք իբր հարիւր հազար են ի քաղաքին կարնոյ, there are a hundred thousand souls or inhabitants in the city of Erzerum;
ճշմարտութիւն է պատմութեան —, truth is the soul or life of history;
մարմին ջանայ հակառակ հոգւոյ եւ — հակառակ մարմնոյ, the flesh is at war with the spirit, and the spirit with the flesh;
խաղաց — տեառն ի վերայ նորա, the spirit of God fell upon him;
սիրել ամենայն հոգւով, to love with all one's heart or soul;
աւանդել զ—ն, to render or give up the ghost, soul or spirit;
փչել, հանել զ—ն, to expire, to die;
աղօթել վասն հոգւոցն ննջեցելոց, to pray for departed souls;
հանգուսցէ տէր զ— նորա, God rest his, her soul;
cf. Ոգի;
հոգւոյ տուն, guest's house.

• (-ւոյ, ւոց կամ -եաց) «հոգի, փխբ. նաև անձ, մարդ, շունչ, սատանայ. սիրտ, կեանք, կենդանութիւն» ՍԳր. Եզն. Ոսկ. Կոչ. Եփր. թգ. ածանցման մէջ մտնում է շեշտի տակ հոգի, շեշտից առաջ հոգե-ձևով. ինչ. հոգեխառն Ագաթ. հոգեկրօն Ա-գաթ. Կորիւն. հոգեմարտ Սեբեր. հոգևոր ՍԳր. հոգևորազգաց Բուզ. հոգևորագոյն Եւագր. հոգևորեցուցանել «սրբագործել» (նո-րագիւտ բառ) Մ. Մաշտ. 157 բ. հեզահոգի Երզն. լս. դառնահոգի Եփր. թգ. երկայնա-հոգի Եւագր. կարճահոգի Ոսկիփ. ևն։ Յետին ռոջանից ունինք նաև հոգ-(ձայնաւորի մօտ սղուած), հոգի-կամ հոգիա-(շեշտից ա-ռաջ). ինչ. հոգեռանդն Խոր. վրդ. հոգերգող Պրպմ. հոգիընկալ, Խոսր. հոգիունակ Բենիկ. հոգիախաղաց Յհ. կթ. հոգիանալ Սոկր. գոր-ծիականով բարդուած են՝ հոգւովեռաց ԱԲ. հոգովացուցանել «կենդանիութիւն տալ» Կր-նիք հաւ. 16. սխալ գրչութիւն է հոգէ-՝ ձե-ւը. ինչ. հոգէգէշ Կանոն. հոգէբարրառ Ճա-ռընտ, որոնք պէտք է ուղղել հոգե-։ Նոր բա-ռեր են՝ հոգեբաժին, հոգեբան, հոզեբանա-կան, հոգեբանութիւն, հոգեզմայլ, հոգեհա-տոր, հոգեհարազատ, հոգեցունց, հոգևորա-կանութիւն, հոգեփոխութիւն ևն։ Արմատի երկրորդ ձևն է ՈԳԻ՝ գործածուած նոյն նշա-նակութիւններով. ՍԳր. Կոչ. Եզն. Սեբեր. Բուզ. Ագաթ. Եւս. պտմ. որից ոգեխառնիլ Ա. եզր. դ. 21. ոգեկիր Կոչ. 12. ոգեկորոյս Կոչ. ոգեշունչ Եփր. ծն. ոգեպահ Եփր. պհ. և թգ. ոգեսպառ Ագաթ. ոգևորութիւն Եւագր. ոգիակողմն Եւագր. կաթոգի, կաթոգին Երգ. և. 8. Բ. թառ. ժե. 30. Բուզ. Ոսկ. եբր. և մ. ա. 9, 12. կաթոգնիլ Մծբ. Եփր. մն. կարճոգի Եփր. ա. թես. 183. յոգւոցհանութիւն Խոր. ցոփոգի Մանդ. երկարոգի Խոր. ևն։ Նոր բա-ռեր են ոգելից, ոգևորել, ոգևորիչ, ոգևորու-թիւն։ Արդի գրականը զանազանութիւն դնե-լով երկու ձևերի միջև, գործածում է հոգի «äme, seele» նշանակութեամբ, իսկ ոգի «հոռեևան ցօրութիւն, ուժ, եռանդ. 2. ցըն-դական որևէ նիւթ, իսկութիւն (ինչ. գինոոյ ոգի)»։

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. poulo-ձևից, որ ծագում է peu-«փչել, շնչել» արմատից. ցե-ղակիցները տե՛ս հև և հոգ ձևերի տակ։ Հո-գի նշանակում է բուն «փչիւն, շունչ»։ Նախ-նական մարդու համար «հոգի, քամի, շունչ, օդ, փչիւն» միևնոյն գաղափարներն էին. հմմտ. Մն. բ. 7. «Եւ ստեղծ Տէր Աստուած զմարդն հող յերկրէ և փչեաց յերեսս նորա շունչ կենդանի և եղև մարդն յոգի կենդա-նի»։ Աւելի մանրամասն է Եզն. 90. «Ոգւոյ և հողմոյ անուն եբրայեցերէն և յունարէն և ասորերէն նոյն է. նա թէ և հայերէն ոք մանր միտ դնիցէ՝ նոյնպէս գտանի. յորժամ տագնապեալ ոք յումեքէ իցե՝ ասէ. չետ ոգի կլանել, չետ ոգի առնուլ, և այնու զօդոյս զոր միշտ ծծեմք՝ յայտ առնէ». էջ 92 «Գի-տեմք եթէ այսն հողմ է և հողմն՝ ոգի, ըստ յառաջագոյնն ասացելոյ. քանզի յորժամ մեք ասեմք՝ թէ սիք շնչէ, ստորնեայք ասեն այս շնչէ... ոգեղէնք, որ է հողմեղէնք»։ Ըստ այսմ ունինք զանազան լեզուների մէջ՝ հա-մապատասխան բառեր «հոգի, շունչ, քամի» իմաստներով. ինչ. լտ. animus «ոգի, հոգի», anima «քամի, շունչ», հիսլ. andi, ond «հո-գի», յն. ἀνεμος «քամի», գոթ. us-anan «հևալ», սանս. ániti «շնչել», ánila «քամի». atmaá̄n-«հոգի», անգսք. oéδm, հբգ. atum, նբգ. Atem «շունչ», յն. πνεῦμα «փչիւն, շունչ, հոգի», ևն. փυχή «հոգի», որ Benve-niste BSL 33, л 99, էջ 165 հանում և bhes-«փչել» արմատից ևն։

• ՆՀԲ ոգի դնում է «արմատ բառիցս հոգի, շոգի, հագագ, ոգել, հոգալ, լծ. ոյժ»։ Peterm. 62 շոգի բառից։ Lag. Urgesch. 985 կելտ. pura ձևի հետ։ Տէրվ. Altarm. 6, Նախալ. 46. 93 և Մա-սիս 1882 մայ՛ 24 դնում է pu, spu ար-մատից, որից նաև սփոփել, փոփոգել ևն. հոգի ներկայացնում է փոփոգել բա-ռի պարզականը՝ իբր փոգի, որից հոգի, հգի։ Մառ. ЗВO 5, 317 զնդ. aiihu։ Հիւնք. հոգ բառից։ Meillet MSL 9, 152 դնում է հնխ. owyo-ձևից. հմմտ. յն. αύρα «հողմ», ούρος «յաջողակ քա-մի», ἀfελλα «փոթորիկ»։ Patrubány SA 1, 197 գերմ. spuk «ոգի, ուրուա-կան, հոգեգեշ»։ Գեանջեցեան ZAPh 1, 49 ոգել բառի հետ՝ հհիւս. tjukr «փո-թորիկ», գերմ. fauchen «շնչել»։ Schei-telovitz BВ 29, 44 սանս. sava «գըր-գըռում» բառի հետ։ Քիւփէլեան, Բազմ. 1910, 153 ոգ>ոյժ արմատից։ Karst, Յուշարձան 416 մոնգոլ. agur «օդ. շունչ», բուրեատ. ukel, ճապոն. iki «շունչ», 428 և 430 թթր. qaq, qoq «փը-չել, շնչել»։ Վերի մեկնութիւնը տուաւ Petersson KZ 47, էջ 273-275, որ ըն-դունում է նաև Pokorny, 2, 79։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 84 ըստ Peterm. հանում է շոգի բառից։

• ԳՒՌ.-Ջղ. հոգ'ի, վոգ'ի (ame), խոգ'ի (անձ), խոկէց խանել «յոգւոց հանել», խա-գ'իվոր «ոմն». Խրբ. Սչ. հօգ'ի, Մշ. հօկի, Աւշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ակն. Հմշ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Տփ. հօքի, Ագլ. հօ՛քի «հո-գի, ոգի», հէ՛գ'ի «անձ» (առաջինը փո-խառեալ գրականից, երկրորդը՝ բնիկ բար-բառային), Տիգ. հօքքի, Ղրբ. հիւ՛քի, հէօ՜քի. Ասլ. հէօքի, Հճ. հիգ'գ'ի, Զթ. հիգ'գ'է, Սվեդ. հիգ'քա, Վն. խոկ'ի, սեռ. խուկ'ու, Սլմ. խօ-քի, Մրղ. խօքը՛, խօքու (սեռ. խօքույու), Մկ. խոկ'է՛, Ոզմ. խուկէ՛։ Նոր բառեր են անհո-գի, հոգադեղ, հոգաչափ, հոգեդատ, հոգե-դարձ, հոգեդուռ, հոգեզաւակ, հոգէորդի (սր-րանց համար հնից հմմտ. հոգւոյ որդի Վրք. հց. բ. 142), հոգեթաս, հոգեկատար, հոգե-համ, հոգեհայր, հոգեհանիկ, հոգեճաց, հո-գեհաւուրի, հոգեհոգի, հոգեպահ, հոգեպա-հուստ, հոգեվարանք, հոգետուն, հոգևորցնել, հոգեփրկանք, հոգեքակում, հոգէառ, հոգու-դեղ, չարահոգի, սևահոգի ևն։ էնկիւրիի թըր-քախօս հայերն ունին hokovart «անհան-գիստ». օր. bugeje hokovart oldum «այս գիշեր անհանգիստ եղայ» (Բիւր. 1898, 865)։

• ՓՈԽ.-Ուտ. հօքապարցու «հոգաբարձու», հօքօց «մեռելի վրայ հոգոց ասելը», հօքοց փէստէսուն «հոգոց ասել տալ», վրաց. ოკუცი օքուցի «մեռելի վրայ հոգոց» (ունի Գրի-շաշվիլի, Չվելի քալաքիս բոհեմա, էջ 246. հաղորդեց Գ. Ասատուր)։ Հայերէնի՞ց է փոխառեալ գնչ. ogi (եւրոպական գնչ.) «սիրտ, հոգի, քաջութիւն», ongi «սիրտ, հա-կում, կամք», gi (Ասիական գնչ.) «կեանք, հոգի, միտք», ogi dava «հոգին տալ, հոգևն աւանդել, մեռնիլ»։ Պատկ. Дыraны, էջ 42 յիշում է բառիս զանազան ձևերը, ինչ. ogi, odi, odhi, vodi, godi, goti, dzi, ži, gi ևն, «հոգի» իմաստով։ Այս բառերը զանազան ձևով են մեկնուած. այսպէս՝ մի կողմից Pott. II. էջ 216 դնում է սանս. jiva, հին-գուստ. ❇ ǰi «կեանք, հոգի» բառից. նոյն-պէս և Ascoli, էջ 18-19. Paspati է» 394 ցոյց է տալիս որ սանս. ǰiva ձևի հետ պէտռ է կապել գնչ. ǰibe «կեանք». իսկ գնչ. ogi բառը սրա հետ կապ չունենալով՝ կցւում է an'ga «անձն» բառի հետ. բայց սրան էլ ա-ւելի մօտիկ է գտնում գնչ. ongi «սիրտ, կամք, հակում»։ Սրանց հակառակ միւս կող-մից Müller SWAW 66, 278 ընդունում է թէ գնչ. vod'i յառաջանում է հյ. ոգի բառից։ Մի ընդարձակ քննութիւն Mordtmann-ի և Pott-ի կողմից՝ տե՛ս ZDMG 1870, 681-103, ուր գնչ. ogi փոխառեալ է դրւում հյ. հոգի բառից։ -Պատահական նմանութիւն ունին ֆինն. henki, էստ. hifg, լապ. hoeg և ճապոն. ❇ ki «հոգի, ոգի», անդի xek'a, hek'a, կար. xek'oa «մարդ, անձ»։-Տե՛ս նաև վար բառի տակ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անհոգի

Դառնահոգի

Երկայնահոգի

Լուսահոգի (հոգւոյ)

Հեզահոգի

Հոգիախաղաց

Հոգիածութիւն (ութեան)

Հոգիանամ (ացայ)

Հոգիացուցանեմ (ուցի)

Հոգիութիւն (ութեան)

Մեծահոգի

Փոքրահոգի

Քաջահոգի

Voir tout